«Ես մի բան գիտեմ՝ բոլորը ձեռքերը հետ են քաշել մեզանից, ես մեր զորությունը լավ գիտեմ․․․ ուզում են զոհ տանք, հետո՝ տան, ես դրան պատրաստ չեմ, ժողովուրդ։ Ես պատրաստ չեմ կռվելու, զոհ տալու»,- դիմելով Արցախի նախագահի նստավայրի մուտքը փակած քաղաքացիների, ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Բա դուք ինչի՞ եք պատրաստ․ թուրքի տիրապետության տակ մտնելո՞ւ»,- արձագանքեց քաղաքացիներից մեկը։
Թովմասյանն ասաց, որ երկրի ղեկավարությունը ևս չի ուզում Ադրբեջանի կազմ մտնել․ «Ես ձեզ ասում եմ՝ եթե մենք մտնենք Ադրբեջանի կազմ, ստեղ մարդ չի մնալու, հայաթափվելու ա»,- ասաց նա։









