Foto

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարում

Ռուսաստանի մշտական ներկայացուցչության տվյալներով՝  այսօր նախատեսված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Ռուսաստանն ու Չինաստանն են պահանջել նիստ գումարել․ Ֆրանսիան, Բահրեյնը և Կոլումբիան նույնպես կոչ են արել նիստ հրավիրել։

Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Նիստի ժամանակ Ռուսաստանը պահանջելու է, որ ԱՄՆ  և Իսրայելը անհապաղ դադարեցնեն իրենց անօրինական գործողությունները, քանի որ այդ երկրների արկածախնդրությունը խաթարում է ամբողջ Մերձավոր Արևելքի  խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։