Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․
Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։









