Foto

Մենք կհաղթենք Լա Լիգան՝ հակառակ բոլոր սպասումների․ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահություն է հայտնել, որ «կապտանռնագույններն» այս մրցաշրջանում կնվաճեն Իսպանիայի Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:

«Վերջին երեք եզրափակիչներում մենք ջախջախել ենք Մադրիդի «Ռեալին»։ Այժմ պետք է վերադառնալ և պայքարել «Ատլետիկոյի» դեմ։ Մեր թիմը կհաղթի Լա Լիգայում՝ ի հեճուկս բոլոր սպասումների»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 61 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է՝ 60 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վիլյառեալը» (51 միավոր)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը հենց կատալոնական ակումբն է։