Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին տեղեկացրել է Իրանի նկատմամբ սպասվող ռազմական գործողությունների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Այս շաբաթ «8-ի խումբը» տեղեկացվել էր այն մասին, որ ամերիկյան բանակի և ԱՄՆ քաղաքացիների անվտանգության համար Իրանում ռազմական գործողությունների անհրաժեշտություն կարող է լինել։ Այդ բանից հետո ես թարմացված տեղեկություն ստացա պետքարտուղար Ռուբիոյից և սերտ շփումներ կպահպանեմ նախագահի ու Պաշտպանության նախարարության հետ՝ այս գործողության զարգացումների վերաբերյալ»,- նշել է խոսնակը։









