«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո մարդիկ էլ ավելի շատ
են վախենում սեփական անվտանության համար։ Շատերը մի քանի օր է, ինչ խուսափում են նույնիսկ
այդքան սիրելի մոլերն ու սրճարաններն այցելել։ Բանն այն է, որ իշխանությունն էլ հենց
դա է ուզում։
Նախ մարդկանց համոզեցին, որ պետք է վախենալ սեփական երկիրը պաշտպանելուց և սահմաններն
անպաշտպան թողեցին, անպաշտպան մնաց նաև զինվորն ու կամավորը։ Հետո համոզոցին, որ չեն
էլ կարող պատերազմել, որ հաղթանակած բանակի, հաղթանակած զինվորի ապրելու համար հայրենիք
է պետք զիջել և ոչ թե զինվորին զենք ու իրենց սիրելի «դուխից» է պետք, այլ զուտ գոյություն։
Շուշին հանձնելուց համոզեցին, որ զինվորը պետք է վախենա եկեղեցուն մոտենալուց ու խաչը
դուրս բերելուց՝ մորթապաշտություն սովերցրին։ Համոզել և ամեն օր ջանք չեն խնայում ասելու,
որ պիտի խուսափենք, վախենանք պատերազմից։ ՀՀ բնակչությանը համոզել են, որ ռուս խաղաղպահն
է իրենց անվտանգության միակ երաշխավորն ու պատասխանատուն, բայց զոհվողն ու դիրքն արյամբ
պահողն էլի հայ զինվորն է․․․ նրանց մահն էլի վախի մթոլորտ է ապահովում
Այս իշխանությունն իրական դուխովներին Արտահերթ ընտրությունների ժամանակ վախեցնում
էր մուրճով, որ եթե խոսեն, ապա իրենց հետ էլ մուրճով ՝ պողպատե մանդատով, կխոսեն։ Եվ
անում են։ Զոհվածի ծնողին, հարազատին սպասռնում են ոստուկանության բաժին տանելով, ծեծելով,
քրեական վարույթներ նախաձեռնելով։
Մայրաքաղաքի կենտրոնում օր օրի կրակոցների թիվն ավելանում է, ընդդիմադիրները կալանավայրում
են, գրեթե բոլորի նկատմամբ քրեական վարույթ կա նախաձեռնված։
Այս իշխանությունն ասում է, որ քանի իրենք կան, այո՛, աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքներից
մեկում պիտի մարդիկ վախենան։
Վախենան, որ կառավարության շարսյունը վթարի կենթարկի իրենց, որ կկալանավորվեն ազատ
խոսքի համար, որ թուրքը կամ ադրբեջանցին կկրակի, կսպանի իրենց հարազատին, որդուն, հորը։
Պետք վախենան մետրո նստել, որովհետև այնտեղ
հավանական է ռումբ լինի, իսկ ահազանգողին գլխավոր իշխանավորից վախեցած ԱԱԾ-ն չի կարողանում
հայտնաբերել։
Հասարակությունը մեկը մյուսին մեղադրում է, որ անհաղորդ է դիմացինի ցավին, որ սգո
օրը հրավառություն է անում և այլն։ Այստեղ
արդեն գոյության կռիվ է՝ մարդը չի մտածում անվտագության մասին, սա արդեն ինքնապաշտպանություն
է և նա գոհ է, որ այսօր էլ կարողացավ ողջ մնալ և այստեղ Սյունիքը, Արցախը, Աղավվնոյի
այրվող տեները դառնում են առարկայազուրկ։
Իսկ ինչու է այդպես․․․ պատմության ընթացքում բոլորը բռնապետական իշխանություններն
իրենց հասարակության պահել են վախի մեջ, անվտանգությունը դարձրել են ինքնապաշտպանություն
և այդ կերպ մարդիկ դառնում են կառավորվող։ Ինչո՞ւ երկրում, չկա ուրախություն՝ 2018թ-ից առ այսօր քանի՞ ուրախ տոն է նշվել։ Հետհայացք
գցելով տեսնում ենք, որ օարցույցում միայն սգո օրեր և գույներ են ավելացել։ Վախ, սուգ
և գնաճով պայմանվորված գոյության պայքար տվող քաղաքացին չի կարող այլ պահանջմունքների
մասին էլ մտածել, իսկ այդ սահմանն անցնողները կալանավայրերում են, որ մյուսներն էլի
վախենան․․․









