Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները նախատեսվում է շարունակել փետրվարի 1-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Դե, ի՞նչ եք կարծում։ Ոչ, դրանք կշարունակվեն առանց որևէ նախապատրաստության»,- հեգնանքով պատասխանել է Պեսկովը, երբ հարցրել են՝ արդյոք փետրվարյան բանակցությունների նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մե՞ջ են։









