Հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից։
Զրույցի ընթացքում միտրոպոլիտ Անտոնին աջակցություն հայտնեց Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար: Նա ընդգծեց, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը:
Եզրաս արքեպիսկոպոսը հյուրին պատմեց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս վիճակի մասին և շնորհակալություն հայտնեց Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար։









