Կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևի և Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի աշխատանքային հանդիպումը:
Կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկայում տիրող իրավիճակը, տեղեկատվություն են փոխանակել Հնդկաստանի Հանրապետությունում և ԵԱՏՄ անդամ պետություններում էներգիայի վերականգնվող աղբյուրների, ատոմային և ջրածնային էներգետիկայի զարգացման ընթացքի մասին և նախանշել այդ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:
«Կարծում եմ, որ մեր նշած հարցերը կարող են հետաքրքիր լինել փոխադարձ քննարկման, ինչպես նաև էներգիայի մաքուր աղբյուրների ոլորտում ծրագրերի համատեղ զարգացման համար, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել կլիմայական ռիսկերը մեր պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման համար, – նշել է ԵՏՀ ներկայացուցիչը»:









