Foto

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար. Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և դաշնակիցներից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ին տված հարցազրույցում։

Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Իրանում իրավիճակը կայուն է մնում, և բոլոր գերատեսչությունները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի վերաբերյալ Արաղչին ընդգծել է, որ նա լավ առողջական վիճակում է և լիովին ղեկավարում է երկիրը։