Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանում նշվում է Հայոց բանակի կազմավորման 34 ամյակը, իսկ պատկան մարմինների անփութության հետևանքով բանակի կարևորագույն կառույցներից մեկում առավոտվանից ստեղծվել է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը հոսում են անցնում Պաշտպանության նախարարության այդ կարևորագույն կառույցի տարածքով և հասնում մինչև Բաբայան փողոց, որտեղ էլ ստեղծվել կեղտաջրերի արհեստական լճակ՝ հենց հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։
Ֆոտոլրագրողի հետտ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախիցկի առաջ խոսել, ասում էին․
«Առավոտ ժամը 10։00-ից զանգահարել ենք «Վեոլիա ջուր» ու խնդրել, որպեսզի գան գոնե էս ազիզ օրով, բանակի տոն օրով խնդիրը լուծեն, սակայն ոչ մի դրական պատասխան։ Քաղաքապետարանի թեժ գիծ ենք զանգահարել՝ քար անտարբերություն, թաղապետարան չենք զանգահարել, որովհետև սա ոչ թե թաղապետի, այլ կամ «Վեոլիա ջրի» կամ Երևանի քաղաքապետարանի իրավասության մեջ է մտնում։
Բայց որ տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ ու այդ հոտը զգացվում է անգամ մի քանի 100 մետրից, դա իրողություն է։ Բազմաթիվ պաշտոնյաներ այսօր Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ պատկերացնում ենք ինչ խոսքեր կձոնեն, բայց էդ բանակի կարևորագույն կառույցների մեկի տարածքը լցվել է կեղտաջրով ու հենց նույն տարածքից կեղտաջրերը գրոհել են մի ամբողջ փողոց ու դրա պատասխանատուները կենացի փոխարեն, որպես բանակի օրվան նվեր, լավ կանեյին էդ մարդկանց փրկեին գարշահոտից»։









