Foto

Պայթյունից տուժածները բուժօգնությունն անվճար են ստացել. Ավանեսյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն», - ասաց Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։