Foto

Ահաբեկչությունը բացառվում է․ տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվեց՝ արդյոք դիտարկվե՞լ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից պատճառների մեջ ահաբեկչության կամ դիտավորության վարկածները։

Քյարամյանը նախ նկատեց՝ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ վերոնշյալ վարկածները, սակայն, այս պահի դությամբ, չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորության հանցակազմի վերաբերյալ։

«Քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ», - ասաց Քյարամյանը։

Փաշինյանն էլ արձանագրեց, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական գործողությունների տրամաբանությունը բացառվում է։

«Տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», - ասաց Փաշինյանը։