Foto

Փլատակների տակից փրկարները գտել են եւս 1 քաղաքացու դի. պայթյունից զոհերի թիվը հասավ 2-ի

Փլատակների տակից փրկարները գտել են եւս 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է: Այս մասին  հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:


Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։