Foto

Բացվել է Ռուսաստանն ու Չինաստանը կապող առաջին ավտոմոբիլային կամուրջը

Ամուր գետի վրայով անցնող և Բլագովեսչենսկն (Ռուսաստան) ու Խեյխեն (Չինաստան) կապող միջազգային ավտոմոբիլային կամրջով սկսվել են բեռնափոխադրումները։ Այդ մասին գրում է РИА новости-ն։

Կամրջի բացման արարողությունը կայացել է տեսակապի միջոցով, որին մասնակցել են Հեռավոր Արևելքում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, փոխվարչապետ Տրուտնևը, ՉԺՀ-ի Պետական խորհրդի փոխվարչապետ Հու Չունհուան, ՌԴ-ի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Հեռավոր Արևելքի ու Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը:

Տրուտնևն ընդգծել է, որ կամրջի շինարարությանը մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։
Նման կամրջի առանձնահատկությունն այն է, որ նախագիծը հաջողվել է իրականացնել առանց բյուջետային միջոցներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ այս կամուրջը կյանքի կոչվեց»,-նշել է Տրուտնևը։

ՌԴ տրանսպորտի նախարար Սաբելյովն էլ նշել է, որ կամրջի բացումը թույլ կտա բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան մինչև 1 մլն տոննա։

Ռուսաստանի և Չինաստանի միջև կամրջի կառուցումն սկսվել է 2016-ի դեկտեմբերին։ Բացումը պետք է կայանար 2020-ին, սակայն կորոնավիուսային համաճարակի պատճառով այն ձգձգվել է։

Միջազգային կամրջի երկարությունը 1080 մետր է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 11 մետր։ Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ կամրջով յուրաքանչյուր օր կարող են անցնել 630 բեռնատար, 164 ավտոբուս և 68 ուղևորատար մեքենա։