«Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությունը.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչները ս.թ դեկտեմբերի 11-ին ապօրինաբար ներխուժել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող «Ակունք» ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ: Դրա հետևանքով երեկ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր ջրամատակարարումը:
Նմանատիպ գործողություն կատարվել է նաև այսօր՝ դեկտեմբերի 12-ին, որի հետևանքով ժամը 15:30-ից մինչ այժմ դադարեցված է Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Հ.Արզոյան, Համբարձումյան, Ազգալդյան, Ռոմանի և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդրի կարգավորման և ջրամատակարարման վերականգնման համար»:









