Foto

Փաշինյանը Սինանյանին կգործուղի Իսրայել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը հայկական համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Իսրայել։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զարեհ Սինանյանը կծանոթանա նաև Իսրայելում սփյուռքի ոլորտում իրականացվող պետական ծրագրերին։

«2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ գործուղել Իսրայելի Պետություն (Թել Ավիվ՝ դեկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 17-18-ը, Երուսաղեմ՝ դեկտեմբերի 15-17-ը, Պետահ Տիկվա՝ դեկտեմբերի 16-ին, Հայֆա՝ դեկտեմբերի 17-ին»,- ասված է որոշման մեջ։

Իսրայել կգործուղվեն նաև վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և Վարչության ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։