Foto

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Վաչե Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Անտոն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։