Բաքվում ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը երկու նոր միջնորդություն է ներկայացրել, Բաքուն դրանք թողել է առանց քննության։
Վարդանյանը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին. դատարանը բավարարել է խնդրանքը: Մյուս խնդրանքը՝ այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին, մերժվել է։
Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:









