Foto

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել. ընդհանուր առմամբ պլանավորվում է արգելապատնեշի երկարությունը հասցնել 200 կիլոմետրի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է տարածաշրջանային հրատարակությունների Uutissuomalainen խումբը, նախատեսվում է նախագիծն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա ամառ։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ արգելապատնեշի բարձրությունը 4,5 մետր է, որից մոտավորապես մեկ մետրը կազմում է փշալարը։ Արգելապատնեշի մի մասը գետնի տակ է։

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ է ֆիննական իշխանությունների որոշմամբ՝ մինչև հետագա ծանուցում:

Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանն ընդհանուր առմամբ 1300 կիլոմետր է։