Foto

Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը աշխատում է սովորական ռեժիմով

Անվտանգության նկատառումներից ելնելով գնացքները գրեթե 2 ժամ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չեն կատարել։ Սա կապված էր ՀՀ նախագահի նստավայրում ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի հետ, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։