SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։ Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ»,-գրել է կայքը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի









