Foto

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամականերս․ Լավրով

Նախապատրաստվում է Հարավային Կովկասում «3 + 3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը, այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը.

«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակենք աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ է ստեղծվել 3 + 3 ֆորմատը», - ասել է նա ու հավելել.

«Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց տեսնել այդ հարթակում։

Հերթական հանդիպումն է նախապատրաստվում, հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս հնարավորություն կունենանք հայտարարելու դրա անցկացման մասին», - ասել է Լավրովը։