Փորձեմ պատկերավոր բացատրեմ, թե որն է մեր հիմնական պրոբլեմը՝ հիմա և ի դարերի խորքը
---------------
Ազգը քաղաքական համակարգ է, որն ունի իր կազմակերպման ձևերը՝ կառուցվածքը, արժեքային համակարգը, կամ, եթե պատկերավոր համեմատություն անենք, ազգի տարածքը, բնակչության քանակը, ինտելեկտուալ և կազմակերպչական պոտենցիալը համակարգի տեխնիկան հնարավորություններն են, որի աշխատանքի համար պետք է ունենալ ՕS՝ Օպերացիոն Համակարգ: Առանց Օպերացիոն համակարգի համակարգիչը չի կարող աշխատել, այն ժամգոտում է ու շարքից դուրս է գալիս:
OC ստեղծելու համար պետք են ծրագրավորողներ, մասնավորապես, Սեստեմային անալիտիկներ և սիստեմային ադմինիստրատորներ՝ system analytics և system administrator (sysadmin): Մյուս պահերի վրա հիմա չեմ կենտրոնանում՝ համակարգի անվտանգությունն ապահովողներ, ծրագրավորողներ, դիզայներներ և այլն:
Մինչև 18-րդ դարը system analytic-ներն աստվածաբաններն էին, system administrator-ները՝ կառավարիչները: Կրոնի հիմնական դերը համակարգ ձևավորելն է եղել՝ անվերապահորեն ընդունվող պատվիրաններ, որպես արժեքային հիմք, աստվածաբաններ, որոնք ժամանակի պահանջներին համապատասխան մեկնաբանում էին Աստվածաշունչն ու համապատասխան շտկումներ մտցնում աշխարհայացքի ու կառավարման ձևերի մեջ: Մշակույթն ապահովում էր համակարգի դիզայնն, իսկ կառավարում էին system administrator-ները՝ աշխարհիկ կառավարիչները:
Աստվածաբանական վեճերը կյանքն ու համակարգերը փոփոխության համար էին տեղի ունենում:
Բնականաբար, կրոնների վրա ձևավորվում էին քաղաքակրթություններ, կամ այդ քաղաքակրթությունները ճյուղավորվում էին: Հավատացյալ զանգվածն էլ իր հավատով ենթարկվում էր համակարգին և լինելով համակարգի օգտատերերն, այդ հավատքի շնորհիվ ապահովելում էին իշխանության լեգիտիմությունը:
Պատահական չէր, որ, օրինակ, 1688-ի Անգլիական հեղափոխության համար պետք էր կրոնաբանական վեճ սկսել, ինչը համակարգափոխության համար անհրաժեշտ էր, իսկ պառլամենտի ֆրակցիաները տարբեր կրոնական ուղղությունների տեսքով էր որոշվում: Կամ, երբ Կարլոս Մեծը որոշեց իր կայսրությունը ստեղծել, Բյուզանդիայի հետ աստվածաբանական վեճ հրահրեց, այսինքն սեփական Օպերացիոն Համակարգ ստեղծելու խնդիր դրեց: Կամ, այսօր ԱՄՆ-ին իր հեգեմոնիան պահելու համար փորձում է աշխարհը բաժանել Դեմոկրատական և ավտորիտար երկրների: Ցանկացած իշխանության համար պետք է ուենալ գաղափարախոսական հենք:
Առանց դա հասկանալու, մենք չենք կարող հասկանալ Ռեֆորմացիայի խորքային պատճառները, որոնք հանգեցրեցին միջազգային կարգի, պետությունների կոնցեպցիայի, իշխանության լեգիտիմության ձևեր փոփոխությանը: Դա նոր մտածողության ու նոր աշխարհի սկիզբն էր:
Փոխել կառավարման ձևը, նշանակում էր փոխել system analytic-ներին և նոր system administrator բերել:
Պատահական չէր, որ համարյա բոլոր ռեֆորմատորները աստվածաբանններ էին, կամ աստվածաբանական կրթություն ունեին, անգամ մեզ մոտ ժամանակներում Ֆրանսիայի հեգեմոնիային հիմք դրած Ռեշիլիեն, դիվանագիթյան սուպերվարպետ Թալեյրանն ու անգամ Ստալինը, ով միաժամանակ և անալիտիկ էր, և sysadmin:
19-րդ դարից հետո կրոնական system analytic-ներին գալիս են փոխարինելու աշխարհիկ անալիտիկները, որոնք նույնպես արժեքային փոփոխություններ էին կատարում՝ Ռուսսոյից, Վոլտերից սկսած մինչև Ֆրանկլին, Մարքս, Լենին, Տրոցկի, Մաո և այլն: Պարզ ասենք, համակարգ՝ պետություն ստեղծելու համար նախ անալիտիկներ, հետո sysadmin-ներ են պետք:
Գանք Հայաստան: Երբ մենք կորցրեցինք պետությունը, երբ մեր եկեղեցին հրաժարվեց կատարել իր հիմնական առաքելությունը՝ կատարել սիստեմային անալիտիկի դերը, որի հիմնական նպատակն էր լինել աշխարհիկ իշխանության հենասյունն, այսինքն աստվածաբանորեն հիմնավորել ազգային իշխանություն ունելու նպատակը, թագն էլ դնել թագավորի գլխին: Ինքնուրույն եկեղեցու միակ նպատակն ինքնուրույն պետություն ունենալն է, Բացառությամբ Արևելյան Հին Եկեղեցիների, որոնք ճիշտ հակառակը, բաժանվել են մյուս եկեղեցիներից աշխարհիկ իշխանությունն մյուսներին հանձնելու ու որպես համայնք ապրելու իրավունքը ստանալու համար:
5-րդ դարից սկսած մենք, ըստ էության, չունենք աստվածաբանություն, այն էլ ինչ եղել է, կամ հերձվածողներ են եղել, որոնք փորձել են ռեֆորմներ իրականացնել, կամ էլ նրանք, ովքեր հիմնավորել են սեփական աշխարհիկ իշխանությունից հրաժարվելն ու հպատակվելն այլադավան իշխանությանը:
Վերջին երեսուն տարիների ընթացքում նույն երևույթը կրկնվել է, սակայն արդեն առանց եկեղեցու մասնակցության: Պատահական չի, որ այսօրվա հայ հասարակությունը բաժանվել երկու հատվածների՝ արևմտամետների ու ռուսամետների, այսինքն քաղաքական վեճն այն է, թե ում ենթարկեցնել աշխարհիկ իշխանությունն, առանց սեփական համակարգ ստեղծելու: Հենց դա է ՛՛Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է՛՛ կկարգախոսի խորքային իմաստը, որը ծնում է արևմտամետներին ու ռուսամետներին, պոտենցիալում ունենալով թրքամետներ ու պարսկամետներ, ինչի ծիլերն այսօր տեսնում ենք:
Պատահական չէ, որ 30 տարվա ընթացքում մենք չկարողացանք ունենալ Սեստեմային Անալիտիկներ, որոնք նոր Օպերացիոն Համակարգ ստեղծեին ՛՛Մեր Համակարգիչն՛՛ ինստալացիա անելու համար: Առանց system analytic-ների պետություն ու հասարակություն չի կարող ծնվել, ինչը տեսնում ենք:
Նման պայմաններում, բնականաբար, մենք չենք կարող ունենալ system analytic-ներ, և, որպես հետևանք, sysadmin-ներ:
Ինչի եմ սա հիմա գրում: Ցանկացած առողջ քաղաքական շարժում, պետք է սկսել անալիտիկայից, որի ավանդույթները մենք չունենք ու չենք էլ հասկանում դրա անհրաժեշտությունը:
Ստեփան Դանիելյանի ՖԲ
էջից