Այս պահին լարված վիճակ է Մարիոթ հյուրանոցի մոտ. Կուտակվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Նշենք, որ այս հյուրանոցում է տեղի ունենում Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները:
«Դիմադրություն» շարժումը եւս երթով շարժվել է հյուրանոցի մոտ եւ հնչում են «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:
Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին մուտք գործել հյուրանոց, սակայն ոստիկանական ուժերը փակել էին նրանց ճանապարհը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ոստիկաններն իրավունք չունեն խոչընդոտել իրենց մուտքը հյուրանոցի տարածք, ի վերջո, ստեղծվեց միջանցք եւ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մտան Marriot հյուրանոց, սակայն նրանց թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ:
Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը և այլք, միջանցքում են՝ այդ դահլիճի դռան մոտ, և անգլերենով վանկարկում են «Նիկոլ, դավաճան»:









