Foto

«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով

«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել Նիկիտա Սիմոնյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գրառումից:

««Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ»,-գրել է նա: