Մեկնարկել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025 թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։
Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունըհրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Գործունեություն» բաժնի «Համագործակցություն գործարար միջավայրի հետ» ենթաբաժնում։
Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։









