Foto

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 31 հազարով

Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 2025 թվականին Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 31 հազարով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30923-ով»,– գրել է նա։