Foto

Վիետնամում անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել. 90 մարդ զոհվել է

Վիետնամում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել, որի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել: Եվս 12 մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ Վիետնամի իշխանությունների՝ ամբողջ երկրում վնասվել է 186 000 տուն, հեղեղները քշել-տարել են ավելի քան 3 միլիոն տնային կենդանիների: Հեղեղումների վնասը գնահատվում է հարյուրավոր միլիոն դոլար: Հեղեղումներ են նաև Թաիլանդում:


Երկրի հարավում 1 մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ՝ տարհանվել: Մալայզիայում էլ հեղեղումների պատճառով 11 000 մարդ է տուժել:

168.am