Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, նոյեմբերի 21-ին` ժամը 21.57-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը:
Նոյեմբերի 13-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից առողջությանը ծանր վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։









