Foto

Սայթաքելու հավանականությունը մեծանում է անդունդի եզրին

Գյումրիի ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով բերման էր ենթարկել, ապա ազատ արձակել ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, երկու հոգի ձերբակալվել է, որոնցից մեկը պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։ Հետաքրքրականն այն է, որ Դանիելյանին ազատ արձակելուց հետո ոստիկանությունում առգրավել են նրա ավտոմեքենայի և բնակարանի բանալիները, ինչպես նաև  դրամապանակը։ Հիմա էլ հրաժարվում են վերադարձնել։ Հենրիխի փաստաբան Ամրամ Մակինյանը լրատվականների հետ զրույցում փակագծեր է բացել․ «Ուզում են ձայնագրելու ինչ-որ բաներ տեղադրել։ Կոնկրետ Հենրիխի մասով ասեմ՝ գործը ոչ մի ընթացք չի կարող ստանալ, իսկ ընդհանրապես՝ Փաշինյանը հրահանգել է անել ամեն ինչ՝ շարժվում է «ինձնից հետո՝  թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով»: 

Իհարկե, կարելի է կրկին արձանագրել, որ ոստիկանությունը չարաշահում էիր լիրազորությունները, անձնական իրեր առգրավելու իրավասություն չունի և այլն։ Սակայն այստեղ էականն այն է, թե ինչո՞ւ են ոստիկանության ծառայողները դա անում։ Ֆրանսիայի հրապարակում օրեր շարունակ  հավաքվող բազմությունը բազմապատվում է։ Ակնհայտ է, որ իշխանությունը պահելու համար հրահանգված է անել  հնարավոր ամենը։ Պապիկների կողմից էլ, հավանաբար, սադրանքի առարկա դարձած երիտասարդները պատահական չէին ընտրված՝ ՀՀկ երիտթևի նախագահը, դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին։ Նրանց, ժողովրդի լեզվով ասած, «աչքը վախեցնելն» ավելի արդունավետ կլինի։ Բայց իշխանության այս հաշվարկը չարդարացավ։ Նրանց ձերբակալումն ավելի շատ մարդ բերեց  հրապարակ։  Եվ, իրապես, արդարացի է նկատել փաստաբան Ամրամ Մակինյանը, որ կառավարության ղեկավարն առաջնորդվում է «ինձնից հետո՝  թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով: Սա անդուդի եզրին գտնվելու մասին է խոսում, իսկ այդ ընթացքում մարդիկ սխալներ շատ են անում: Անդունդի եզրին մեծանում է սայթաքելու հավանականությունը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան