Foto

Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին  ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց  4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները (բնակիչները) դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու սույն նախագծի հավելվածով նշված հասցեներում բնակվող քաղաքացիների հաշվառումը, ինչպես նաև այդ քաղաքացիներից բացի տվյալ հասցեում այլ անձանց հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված: