Foto

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա արգելանք է կիրառվել

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվում է ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: