«Զարթնի՛ր, լաո» երգի տակ մի խումբ երիտասարդներ մոտոցիկլետներով իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում, ինչին փորձել են խոչընդոտել ոստիկանները՝ անհամաչափ ուժ գործադրելով խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ոստիկանները լրագրողների նկատմամբ ևս ուժ են կիրառել` մասնավորապես փորձել են բերման ենթարկել լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանին։ Հաղորդվում է, որ ակցիա իրականացնող երիտասրադներից երեքին ոստիկանները բերման են ենթարկել։