Մոսկվայի պատասխանը Վարշավայի կողմից Լեհաստանում ռուսական դիվանագիտական գույքի բռնագրավմանը կարող է լինել ոչ միայն հայելային, այլև ասիմետրիկ: Այս մասին «Ռադիո Ռոսիա»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թե կոնկրետ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի պատասխանը Լեհաստանի կամ այլ երկրների ոչ բարեկամական քայլերին, պարզ կդառնա, երբ Ռուսաստանը համապատասխան մոտեցում մշակի։
«Սա միջգերատեսչական համակարգ պահանջող թեմա է, մենք անպայման կհայտարարենք այդ մասին»,- պարզաբանել է Զախարովան։
Բացի դրանից՝ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը դեռ չի լուծել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի Դաշնությունից առգրավված դիվանագիտական գույքի հարցը, որն ուներ այս կազմակերպության անձեռնմխելիությունը։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը ՄԱԿ-ի քարտուղարությանը, սակայն «այդ առաքելությունը չի կատարել»:
Զախարովան նշել է, որ իրենց ԱԳՆ-ը 2016 թվականից ի վեր մուտք չի ունեցել ԱՄՆ-ի այդ շենքերը, որոնք պատկանում էին Ռուսաստանի Դաշնությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ արդեն Ռուսաստան են վերադարձել մի քանի հարյուր դիվանագետներ, որոնց շինծու պատճառներով արտաքսում են ՆԱՏՕ-ի երկրներից։









