Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած հրդեհ մարվել է ժամերի ընթացքում։ ՀԱՊԱԿ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրուցում ասաց․ «Հրդեհը սկսել է ժամը 12։00-ին, իսկ 15։30-ի դրությամբ բոլոր 55 տարհանված անձինք հետ են վերադարձել և շարունակել են իրենց առօրյան։ Տարհանվել է 55 անձ, այլ ոչ թե 60։ Բաց կրակ չի եղել՝ նկուղային հարկում վերևից պլաստիկ շշեր են գցել, իսկ հետո էլ սիգարետ, և դրանք սկսել են մխալ, ծուխ է դուրս եկել, կրակ չի եղել, գույքին վնաս չի պատճառվել։ ԱԻՆ-ն արագ արձագանքել է, հրդեհի օճախը մարվել և 1 ժամ հետո հիվանդները եկել են բաժանմունք»։
Ավելի
վաղ հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի՝ Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային
կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան
առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ»
կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման
բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման
վարչության հեթապահ բժիշկը։ Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։ Հրդեհը մեկուսացվել
է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։