Առողջապահության նախարարությունը
շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի՝ քաղաքացիները ժամանցի վայրեր, թատրոններ,
համերգասրահներ այցելելիս պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստումը հավաստող վկայական,
կա՛մ էլ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Ստացվում է, որ քաղաքացին ռեստորան կամ սրճարան
գնալիս պետք նախապես (ամենամատչելի արժեքով) 7000 դրամ պետք է վճարի, թեստ հանձնի և
նոր գնա, օրինակ բարեկամի հարսանյաց հանդեսին, իսկ հակառակ դեպքում բիզնեսի սեփականատերը
նրան չպետք է ներս թողնի։ Ռեստորանային բիզնեսն արդեն իսկ կաթվածահար վիճակում է նախորդ
տարի գործող սահմանափակումներից հետո։ Նախագծի վերաբերյալ Vest.am-ի հետ իր մտոհոգություններով
կիսվել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը։
-
Պարո՛ն Բարսեղյան, ԱՆ-ի կողմից ներկայացվող նախագիծը իր հետ
ի՞նչ խնդիրներ կարող է բերել ռեստորանային բիզնեսի համար։
-
Պետք է առողջապահության
նախարարության պատասխանատուներին հիշեցնել, որ այս մասով արդեն կա միջազգային փորձ
և պետք է հաշվի առնել։ Կան պետություններ, որ ծախսերի կրճատման հետ մեկտեղ ապահովում
եմ ծախսերի փոխհատուցում։ Եթե մարդկանց համար ժամանցի վայրեր այցելելու որաշակի արգելքներ
դրվեն կտրուկ նվազելու է մեր եկամուտները և մենք չենք կարողանալու աշխատավարձեր վճարել։
Այս բնագավառում աշխատում է 50 000 մարդ, այս դեպքում նրանց սոցիալական պատասխանատվությունն
ո՞ւմ վրա է ընկնելու։ Լավագույն օրինակը Մոսկվան է՝ այնտեղ շատ արագ հասկացան, որ սահմանափակումները
խիստ բացասական են անդրադառնում բիզնեսի վրա և կորուստները համադրելով առողջապահական
խնդիրների հետ՝ հասկացան, որ ճիշտ է սահմանփակումները վերացնելը։ Եթե դիտարկենք, կտեսնենք,
որ հավաքների ամենաանվտանգ վայրերը դրանք սննդի օբեկտներն են, ռեստորանները, որտեղ
պահպանվում են բոլոր սանիտարական նորմերը։ Եթե դիտարկենք, հասարակական տրանսպորտը,
որի մասին նախարարությունը համառորեն չի խոսում, կամ ՊՇՌ թեստի հանձման կետերի հերթերը,
որում կառավարությունը հարյուրավոր մարդկանց վարակելու հաջողություն ունեցավ, ապա կտեսնենք
թե ինչպես է վարակը տարածվում: Սակյան սրա մասին խոսելու փոխարեն, խոսում են ռեստորաններից
և հանրային սննդի կետերից։ Կառավարությունը որդեգրել է շատ բացասական՝ մատ թափ տալու
միջոցով բիզնեսի հետ խոսելու ոճը և ես խորհուրդ կտամ շատ արագ փոխեն, քանի որ նման
կերպ 30 տարվա ընթացքում ոչ մի կառավարություն չի խոսել բիզնեսի հետ, վստահ եմ իրենք
էլ չեն հաջողի, բայց համառորեն գնում են այդ ճանապարհով։
-
Նախարարությունն ասում
է, որ այս և բոլոր մյուս սահմանափակումներին գնում են, որպիսի նորից լոքդաունի չանցնենք։
Սա այլընտրանք չէ՞ այն բանին, որ նորից արգելվի ժամանցի վայրերի աշխատանքը։
-
Մի վատը մյուս վատի այլընտրանքը չէ։ Ամբողջությամբ փակելու արդյունքում
մեր ոլորտը կորցրեց 900 մլն դոլլարի հասնող շրջանառության 70%, սննկացան 200 ռեստորան։
Արդյունքի հասա՞վ արդյոք կառավարությունը՝ ոչ, չհասավ։ Այն ժամանակ, երբ բիզնեսը մի
կերպ հոգում էր իր աշխատակիցների սոցիալական կարիքները կառավարությունը հոգում էր կոնտակտավոր
անձանց հույանոցներում պահելու և 3 անգամյա սնունդով ապահովելու ծախսերը։ Մեծ գումարներ
հատկացվեցին հայկական թեստի մշակման համար, ինչ-որ մեկը գիտի՞, թե որտեղ են այդ գումարները։
Այդ դրամական հոսքերը և իրենց աշխատավարձերն ապահովում է բիզնեսը, որին հիմա
կրկին փորձում են սահմանափակել։
-
Պատվաստման պարտադիր
պահանջ չի գործում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Նրանք կարող են այցելել
ռեստորաններ՝ դա խտրականություն չէ՞, ըստ Ձեզ։
- Իհարկե, եթե նախարարը կամ պագամավորը գա, մենք իրենց ներս թողնենք, իսկ հասարակ քաղաքացիներին ո՞չ։ Սա, իհարկե, խտրական է։ Այս դաշտում բազում խնդիրներ կան, որ չեն տեղավորվում ո՛չ առողջապահության, ո՛չ իրավաբանության, ո՛չ էլ տրամաբանության մեջ։ Այս քաղաքականության և անվտանգային խնդիրները լուծել չկարողանալու արդյունքում մեր ոլորտից արտագաղթել է 10 000 մարդ՝ հիմա մատուցողներ, բարմեններ, խոհարարներ գտնելու լուրջ խնդիր կա։