Համացանցում տեղեկություններ են տարծվել, որ հայտնի վիրաբույժ, ՀՀ նախկին գլխավոր միկրովիրաբույժ Արտավաազդ Սահակյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը ճշտելու համար Vesti.am-ը կապ հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ, ով ասաց, որ ապատեղեկատվություն է տարածվում․ »Այն մասնաշենքը, որում աշխատում էր Արտավազդ Բագրատիչը հիմա վերանորգման փուլում է և բժիշկը ժամանակավորապես աշխատանքը կշարունակի այլ մասնաշենքում։ Աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում»,- ասաց Դանիելյանը։
Արտավազդ Սահակյանին անվանում եմ մարմնի ճարտարապետ։ Նա բազում կյանքեր է փրկել Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում և Ապրիլյան պատերազմում ևս «սպիտակ բանակի» առաջամարտիկներից է եղել։
Պարգաևատրվել է
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքաշանով
· Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ
· ԼՂՀ «Արիության համար» մեդալ,
· ՀՀ վարչապետի հուշամեդալ,
· Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ։
· Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ։
· Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
· Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի։