Հանդիպեցի Արմավիրի մարզի բնակիչների հետ: Տեղում լսեցի, քննարկեցի և հավաքագրեցի բնակիչների մտահոգություններն ու խնդիրները։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
««Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեության տարեկան ամփոփման ժամանակ նշել եմ, որ նախորդ տարվա ընթացքում կառավարությանը ներկայացրել ենք 18 պահանջ-առաջարկ՝ առաջարկելով խնդիրների արդյունավետ լուծման ուղիներ և ցույց տալով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանց անտեսումը։
Այսօր ևս շարունակում ենք արձանագրել ՀՀ քաղաքացիների կյանքի որակը վատթարացնող ու արտագաղթի հանգեցնող խնդիրները, ուսումնասիրել դրանք և ներկայացնել գործնական լուծումներ»: