Foto

Իսրայելի գործողություններին Թուրքիայի կոշտ արձագանքը

Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ կերպով է արձագանքել Իսրայելի զինուժի սեպտմեբրի 16-ին Գազայում սկսած ցամաքային գործողություններին, հայտնում է Ermenihaber.am-ը։

«Իսրայելի կողմից Գազա քաղաքում ցամաքային գործողության մեկնարկը Նեթանյահուի կառավարության ցեղասպան ծրագրերի նոր փուլն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Շեշտվել է, որ ցամաքային գործողությունը, որը սկսվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը շարունակում էր ջանքերը հրադադարի համաձայնագրի հասնելու համար, հնարավորություն կտար պատանդների և գերիների փոխանակում իրականացնել, ինչպես նաև հումանիտար օգնության անխափան հասանելիություն ապահովել։

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ի դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Իսրայելը չէր ցանկանում հրադադար հաստատել։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կատարեն իրենց պարտականությունները՝ Գազայում հրադադարն ապահովելու համար։ Հայտարարվել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցությունը միջազգային իրավունքը հարգող երկրների հետ։