Foto

Օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար 396 զբոսաշրջիկ

Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334 հազար 396 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1 մլն 505 հազար 123 զբոսաշրջիկ։