Foto

Փաշինյանը ցանկացել է գալ ներկայացման, ես ուղարկել եմ հրավիրատոմս. «Ցանկապատ»-ի ռեժիսոր

Մարդու մոտ ցանկություն է առաջացել ներկայացումը դիտելու, ես ուղարկել եմ հրավիրատոմս: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է «Ցանկապատ» ներակայացման սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ես գալու եմ ՀանդArt, հրավիրեք կգամ, ես այդ խոսքի վրա հրավիրել եմ, այսինքն, ցանկություն է հայտնել, հրավիրել եմ, ուղարկել եմ հրավիրատոմս»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է, թե որքանով է համաձայն Փաշինյանի՝ ներկայացումը դիտելուց հետո արտահայտած մտքերին, Գյուլումյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք այդտեղ ինձ համար հանդիսատես էր, և յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը: Ներկայացումն ուժեղ է նրանով, որ հարցեր է առաջացնում հանդիսատեսի մոտ: Թե որքանով եմ կողմ, որքանով եմ դեմ, դա արդեն քաղաքական է, չեմ արձագանքի»:

Հարցին՝ հետևություն արե՞լ է Փաշինյանի հնչեցրած մտքերից հետո, հետևությունն այն էր, որ ներակայացումն ազդեցիկ է:

«150 և ավելի անգամ խաղացել ենք, ի՞նչ հետևության մասին է խոսքը: Հետևությունն այն էր, որ այո՛, ներկայացումն ինքն իրենից ազդեցություն է ներկայացնում, որ մարդկանց մոտ ցանկություն է առաջացնում խոսելու, արտահայտվելու: Կարևոր չի՝ դա իմ սրտո՞վ է, թե իմ սրտով չէ: Այդ առումով հետևություն եմ արել՝ ներկայացումը ճիշտ ներկայացում է»,- հայտարարել է նա: