Foto

Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում․ Советский спорт

«Советский спорт»-ը, համագործակցելով ՌՈՒՍՏԱՏ-ի հետ, ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խորհրդանշական հավաքականում հայտնվում է երրորդ անգամ:

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») – 244 (3)

«Էդուարդ Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում: «Ակրոնի» դեմ խաղում նա կատարել է մի քանի վտանգավոր հարվածներ, այդ թվում՝ տուգանային հարվածից, և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանն այս մրցաշրջանում 9 խաղում արդեն ունի 10 գոլային փոխանցում, ինչը գերազանցում է «Կրասնոդարի» մնացած խաղացողների կողմից կատարված ընդհանուր 6 գոլային փոխանցումները: Բացի այդ, Էդուարդը խփել է նաև 4 գոլ՝ ամրապնդելով իր առանցքային դերը թիմում»,- գրում է պարբերականը։