Foto

Սուրենավանում վթարի ենթարկված 14 ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 16-ին՝ ժամը 1550-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատկով Vesti.am-ը կապ հաստատեց  «Սուրբ Աստվածամայր» բկ-ի հետ։

Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

«Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-ասաց մամլո քարտուղար Գևորգ Դերզյանը: