Foto

Նախարարի մասնակցությամբ վրաերթի հետևանքով 14 ամյա տղան տեղափոխվել է հվանդանոց

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Կատարվում է քննություն։

Vesti.am- ի տեղեկություններով  «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրն Պապիկյանին, ով վթարի պահին գտնվել է մեքենայում։ Ոստիկանության մեր աղբույրի փոխանացմամբ Պապիկյանը հրահանգել է ամեն ինչ անել,որ վթարը չկապվի իր անվան հետ։