Foto

Գվարդիոլան ռեստորան է հիմնել Մանչեսթերում

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մանչեսթրում սկսել է զբաղվել բիզնեսով:

Իսպանացի մասնագետը կատալոնական խոհանոցով ռեստորան է բացել, որի անունն է «Tast Cuina Catalana»:

«Մենք ուրախ ենք Բրիտանիա տեղափոխել կատալոնական խոհանոցը: Սպասում ենք ցանկացած հյուրի»,- նշել է ռեստորանի շեֆ-խոհարար Պակո Պերեսը:

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» է մարզում 2016 թվականից:

Vesti.am