Foto

Ռոնալդուն վերադարձել է «Մադրիդ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Մադրիդ, որպեսզի հավաքի իրերն ու լուծի Մադրիդում մնացած անձնական հարցերը:

Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: Ռոնալդուն մի քանի օր է ինչ «Յուվենտուսի» Ֆուտբոլիստ է: Երկուշաբթի օրը նա պաշտոնապես կներկայացվի թուրինյան ակումբում:

Հենց նույնց օրը նա կանցնի բուժզննում:

Ռոնալդուն «Ռեալում» էր հանդես գալիս 2009 թվականից, նրա տրանսֆերը «Յուվենտուսի» համար արժեցել է 112 մլն եվրո: