«Կարող ենք, առաջին հերթին, սպասել մեր հանդիպմանը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կարո՞ղ ենք սպասել, թե՞ ոչ:
Նշենք, որ վաղը Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Խոսելով այդ հանդիպման նպատակից, նա նշեց.
«Բանակցությունների դինամիկան պահպանել, ներգրավվել բանակցությունների մեջ»:
Vesti.am









