Foto

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1/1 հասցեում գործող «777» գիշերային ակումբում կռիվ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Հ․-ն և Հնդկաստանի քաղաքացիներ 31-ամյա Մենդու Սրջիին, 22-ամյա Կեսռն Դիլվարկսիին, 28-ամյա Ռաեմ Բլջիդիին, որտեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմաններում նշված ակումբում ծննդյան արարողության տորթի կտրման պատճառով վիճաբանություն է առաջացել ակումբի տնօրեն Սուրեն Հ․-ի, դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց և Հնդկաստանի նշված քաղաքացիների միջև, որի ժամանակ վերջիններս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Մ․ Սրջին, Կ․ Դիլվարկսին և Ռ․ Բլջիդին ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։