Foto

Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է

«Ամբողջ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ «Ինքներս մեզ հաղթելով» գրքիս ներկայացման առիթով։

Հատկապես շնորհակալ եմ բանախոսներին՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Արսեն Գասպարյանին, Աբրահամ Գասպարյանին, Կատարինե Թայիրյանին և ամբողջ ընթացքը համակարգող Թովմաս ուրարակիր Առաքելյանին։

Գնահատանքս Արփինեին, Սվետային, Լուսինեին և Արտյոմին կազմակերպչական աշխատանքների համար։

Գնահատանքս բոլոր լրատվականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերել այս առիթով։

Այս գիրքը, առանց հավակնության, մեր կյանքի փոփոխության բանալիներից մեկն է։

Ինչպես մշտապես ասել եմ՝ մեր պայքարը ավելիով եղել և մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց քաղաքակրթական, հոգևոր, բարոյական, մշակութային թիրախում գտնվելն է։

Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»։

Աստված զորացնի բոլորիդ։

Մի երկնչեք, այլ միայն հավատացե՛ք…

և հաղթանակն այլընտրանք չունի»։

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Հայրենիքի կալանավոր